ԱԺ ընտրությունների օր է սահմանվել 2026 թվականի հունիսի 7-ը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով ԱԺ ընտրությունների օր է սահմանվում 2026 թվականի հունիսի 7-ը.
«Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը.
1. Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
