Բաժիններ՝

«Տոտենհեմի» ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել

«Տոտենհեմի» հարձակվողներ Ռանդալ Կոլո-Մուանին և Ուիլսոն Օդոբերը թեթև ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Բեն Ջեյկոբսը՝ վկայակոչելով թիմի մարզիչ Թոմաս Ֆրանկին։

Ըստ աղբյուրի՝ վթարի պատճառ է դարձել մեքենայի պայթած անվադողը։ Նշվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց լավ են զգում և այսօր երեկոյան կմեկնեն Ֆրանկֆուրտ՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Այնտրախտի» դեմ հանդիպմանը։ Խաղը տեղի կունենա այսօր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031