Թալինի ԲԿ տեղափոխված տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության. կոտրվածքներ ունեն

Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին 4-ին տեղափոխել են Թալինի ԲԿ.  «Փաստինֆո»-ին հայտնել են  ԲԿ-ից։

«4 հոգի բերել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Չորսն էլ չափահասներ են»,- նշել են ԲԿ-ից՝ ավելացնելով, որ 2 հոգու մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք, 1-ի մոտ՝ կոնքի վնասվածք, իսկ մյուսի մոտ՝ քերծվածքներ ճակատային հատվածում։

Տուժածներից մեկին հարազատները շուտով կտեղափոխեն Գյումրի և տան պայմաններում կշարունակի բուժումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031