Այսօր Հոգեշնորհ Հայր Սուրբն իր անդրանիկ այցը կատարեց Գեղարքունյաց թեմ

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից հայտնում են. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի 20.01 2026 թ. հայրապետական տնօրինությամբ` Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:

Այսօր Հոգեշնորհ Հայր Սուրբն իր անդրանիկ այցը կատարեց Գեղարքունյաց թեմ:

Հանդիպման սկզբում Գեղարքունյաց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Բաբգեն վրդ. Սալբիյանը` բարեգալստյան մաղթանքով, քահանայից դասին ներկայացրեց նորանշանակ Հայր Սուրբին, որից հետո Հոգեշնորհ Հայր Սուրբի նախագահությամբ գումարվեց թեմական անդրանիկ ժողովը:

Հընթացս քննարկվեցին թեմի առաքելությանն ու հոգևոր գործունեությանն առնչվող առաջիկա ձեռնարկները:

Ժողովից հետո թեմի հոգևոր դասը միասնական աղոթք բարձրացրեց Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031