Ադրբեջանի արտգործնախարարը ԵՄ դեսպանին ներկայացրել է Բաքու-Երևան խաղաղության գործընթացը. լրատվամիջոցներ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի օրը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ. նշում են լրատվամիջոցները՝ տեղեկացնելով, որ քննարկումները կենտրոնացած էին Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության ներկա վիճակի և ապագա հեռանկարների, Բաքու-Երևան խաղաղության գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հիմնական զարգացումների վրա:

The Caspian Post-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը մանրամասնում է. «Կողմերը նաև քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ անվտանգության և այլ ոլորտներում:

Նախարար Բայրամովը ԵՄ դեսպանին ներկայացրել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի առաջընթացը և հեռանկարները՝ ընդգծելով Ադրբեջանի դիրքորոշումը այս գործընթացի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում գովաբանվել են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված ջանքերն ու վստահության ամրապնդման միջոցառումները»:

Տեսանյութեր

Լրահոս