Ճիշտ սննդակարգը և մարզումներն իրար փոխլրացնող գործոններ են, ինչպիսին էլ որ լինի Ձեր հիմնական նպատակը՝ նիհարել, պահպանել կառուցվածքը, ընդգծել մկանները… Առանց մեկը մյուսի պատկերացնել դժվար է, արդյունքն էլ՝ վստահաբար, ոչ գոհացնող:
H վիտամինը B խմբի վիտամիններից մեկն է, որը հաճախ անվանում են նաև բիոտին: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամինը հատկապես կարևոր է մազերի առողջության համար, պայքարում է մազաթափության, դրանց թուլացման դեմ: Բացի այդ՝ այն օգնում է կանխարգելել մազերի վաղաժամ սպիտակեցումը: Դա է պատճառը, որ B7 վիտամինը հաճախ է օգտագործվում մազերի խնամքի համար միջոցների պատրաստման ընթացքում:
Ուֆայի պատերազմի վետերանների հանրապետական հիվանդանոցի մասնագետները բացատրել են նախաճաշի կարևորությունը: Նրանք UfaTime.ru-ի հետ զրույցում նշել են նախաճաշը բաց չթողնելու համոզիչ պատճառներ:
Սպորտային բժշկության և մարզաթերապիայի մասնագետ, սննդաբան և XFIT փորձագետ Եկատերինա Ստրելնիկովան նշել է երկու քայլ, որոնք կարելի է ձեռնարկել նյութափոխանակությունն արագացնելու համար:
Սպորտային սննդաբան Իրինա Պիսարևան հինգ վատ սովորություն է նշել, որոնք խանգարում են քաշ կորցնելուն: Այս մասին նա պատմել է Zvezda հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ելակը օգտակար է, քանի որ բնական հակադեպրեսանտ է, երկաթի աղբյուր, ինչպես նաև պաշտպանում է գլխացավից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։
Մոխրագույն մազերը շատ դեպքերում ոչ մի վտանգ չեն ներկայացնում, նույնիսկ եթե դրանք շատ վաղ են հայտնվում: Բայց երբեմն դա կարող է լինել հիվանդության ախտանիշ կամ բնապահպանական խնդիրների հետեւանք։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է INVITRO էնդոկրինոլոգ Յուլիա Սիդորկինան։
Նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան ասել է, որ գիշերը աշխատելը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների։
Գիտնական-գերոնտոլոգներ (ծերաբան) Սվետլանա Տրոֆիմովան և Վլադիմիր Խավինսոնը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում խոսել են եղունգների միջոցով ախտորոշման մասին, փոխանցում է Вести պարբերականը։
Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքում: Սովորաբար այն համարվում է օսլա պարունակող և կալորիական սնունդ: Իրականում կարտոֆիլը պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանյութ և 4.3 գրամ սպիտակուց: