Հստակ չի նշվում, թե որ երկրները կմասնակցեն և ինչ ձևաչափով կարող է իրականացվել հնարավոր առաքելությունը։
Թրամփի այս հայտարարությանն արձագանքել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Սա դժվարին իրավիճակ է ստեղծում ոչ միայն այն ընկերությունների աշխատակիցների համար, որոնք չեն կարողանում տնից աշխատել, այլև դպրոցականների ծնողների համար, քանի որ դպրոց հաճախելը պարտադիր է՝ անկախ հասարակական տրանսպորտի աշխատանքից։ Եղանակային պայմանները սրում են իրավիճակը. ըստ Գերմանիայի օդերևութաբանական ծառայության՝ երկրի մի քանի շրջաններում սպասվում են սառցե անձրև և մերկասառույց։
2025 թվականի դեկտեմբերի 25-ին կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ ձևավորելու առողջապահական ապահովագրման պետական հիմնադրամ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարով։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Գաբոնի սպորտի նախարարի պաշտոնակատար Սիմպլիս-Դեզիրե Մամբուլան հանդես է եկել հեռուստատեսային հայտարարությամբ
Նա ԱՄՆ առաջնորդին արկածախնդրության մեջ է մեղադրել` հավելելով, որ Իրանի իշխանությունները տարբերում են բողոքող առևտրականների ու պառակտիչների գործողությունները։
Նշվում է, որ ցուցարարները այրել են նաև այլ կրոնական գրականություն: Մոտ 20 ցուցարարներից բաղկացած մեկ այլ խումբ պլանավորել էր հարձակվել մզկիթի վրա, սակայն կանխվել է:
Ղազախստանն իր նախագահության ընթացքում մտադիր է առավելագույնս նպաստել նշված օրակարգում ներառված խնդիրների կատարմանը:
Մահացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը
Անցյալ տարի Նոր տարվա գիշերը այրվել էր 984 մեքենա։
Միավորվում ենք, աշխատում ենք այս տարի և դուռ ենք բացում դեպի մեր պատկերացրած Հայաստանը
ՍՏՈՒՄ ԵՆ. ԹՂԹԻ ԿՏՈՐՈՎ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԴ ԶԻՋԵԼՈՎ Ի՞ՆՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Պետդեպը վկայակոչել է «ահաբեկչության, անօրինական ձերբակալությունների և տեղական օրենքների կամայական կիրառման հետ կապված բազմաթիվ բարձր ռիսկերը»։
Նոր տարվա առաջին օրերին Թաիլանդում տեղի ունեցած ՃՏՊ-ների հետևանքով մահացել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ մեկ ռուսաստանցի։ Այս մասին հայտնում է երկրի ճանապարհային անվտանգության կենտրոնը։
Նոր տարվա տոների ժամանակ շատերը խառնում են տարբեր տեսակի ուտեստներ, պատմել է դիետոլոգ և սննդաբան Սոֆիա Կովանովայի։ Նա aif.ru-ին տված հարցազրույցում բացահայտել է տոնական ուտեստների ամենավտանգավոր համադրությունը:
Դեկտեմբերի 31-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 2-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
2026-ին մարտական ենք տրամադրված
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Թող այս լույսով ու բարությամբ լի տոները լցնեն ձեր տունը խաղաղությամբ, ջերմությամբ և բարու հանդեպ ամուր հավատով։ Մաղթում եմ առողջություն, համերաշխություն և անսպառ բարօրություն ձեր ընտանիքներին»:
Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը հեռահար նոր զինամթերքի փորձարկում է իրականացրել, որը նախատեսված է հարվածային ուղղաթիռների գործողության շառավիղն էականորեն մեծացնելու համար: Ցածր բարձրությունների վրա փորձարկումն անցկացվել է Ատլանտյան փորձադաշտում:
«Այս տարին իսկապես հրաշքներով լի էր։ Երբեք չէի պատկերացնի, որ մեր ընտանիքը կդառնա հինգ հոգանոց, և մեր կյանք կգա ևս մեկ հրաշք՝ սիրուն, փափլիկ Այան։ Տարին իր հետ բերեց դժվարություններ, բայց միաժամանակ լի էր անսահման հրաշքներով։
Հունվարի 2-ին՝ ժամը 13:25-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է. «Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել դեպքի մասին, որն առերևույթ պարունակում է հանցանքի հատկանիշներ»:
Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև նրա ժողովրդի հետ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Այս տարի Ամանորը «Սիսական» ջոկատի ազատամարտիկ, քանդակագործ Աշոտ Ավագյանն անսովոր պայմաններում է դիմավորել, քանի որ մարտական ընկերը՝ Աշոտ Մինասյանը, բանտում է, բանտարկված են նաև 4 սրբազաններ, ազգային բարերար ու շատ մարդիկ, որոնք Նոր տարին իրենց ընտանիքներում՝ երեխաների հետ չեն դիմավորել, որովհետև բանտում են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ տասնյակ բնակավայրեր այս պահին հոսանքազրկված են։
2025 թվականի արդյունքներով Գերմանիայի դաշնային կառավարությունը հաստատել է ռազմական տեխնիկայի արտահանման մատակարարումներ՝ 8,4 միլիարդ եվրոյի չափով, ինչը զգալիորեն ցածր է նախորդ երկու տարվա ցուցանիշներից, հայտնում է dpa գործակալությունը։
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Չինաստանի ռազմական ակտիվությունը Թայվանի և տարածաշրջանի այլ երկրների մոտակայքում «անհիմն կերպով ուժեղացնում է լարվածությունը»: Պետդեպը կոչ է արել Պեկինին դադարեցնել ռազմական ճնշումը կղզու վրա: