Բաժիններ՝

Հանրապետության տարածքում հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 14-18 աստիճանով

Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում` հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 2-ի ցերեկը, լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ը հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։

Երևան քաղաքում` հունվարի 2-ի ցերեկը, hունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս