Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կողմի դեմ կիրառելու մտադրություն չկա. այս մասին WION-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ առանցքային ուշադրություն դարձնելով պաշտպանական հատվածի բարեփոխմանը:
Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:
Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքային շրջանի ղեկավար Եվգենյա Խրուստալևան Telegram-ի իր ալիքում։
Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր ՈԿՖ բանավանում, իր մոտ և մեքենայում պահում և օգտագործում է թմրանյութ:
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները մեկնարկել են «շատ կառուցողական»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գլխավոր օգնական Անդրեյ Երմակը՝ անդրադառնալով Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններին։
Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
ԵԱՏՄ անդամ երկրների թվում Հայաստանն այս տարի ևս առաջատար է, սակայն 2-րդ տեղը զբաղեցնող Ղազախստանի ինդեքսի հետ տարբերությունը տարեցտարի կրճատվում է։
Այսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:
«Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները Պակիստանում պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի։ Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է Բելուջիստանի նահանգի երկաթուղային գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյա Մուհամմադ Քաշիֆը։
ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։ Հայտնում են ՆԳՆ-ից:
Այ տղա, Փաշինյան, գլխավոր բնորդուհի, այ յաշիկագործ, ի՜նչ ջիփ…Դու Գյումրիում շանս չունես. Պետրոսյան
Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, այլևս վտանգ չի ներկայացնում նրա կյանքի համար: Այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Նիկոլ Փաշինյանն իր այդ հայտարարությամբ ազատ արձակեց Ադրբեջանի ձեռքերը՝ գնալ հանցագործությունների, էթնիկ զտման հիմքեր տվեց Ադրբեջանին։ Փաշինյանն իր ձախողված քաղաքականությունն արդարացնելու համար ամեն ինչ արել է և շարունակում է անել։ Ադրբեջանն Արցախում իրականացրել է էթնոցիդ, ցեղասպանությունը միայն կյանքից զրկելը չէ, Ադրբեջանը մեզ զրկել է նաև մեր հայրենիքից, մեր մշակութային հուշարձաններից»։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Միկիտան հանդիպել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Լևենթ Բիլգենի հետ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մեծացնել համագործակցությունը, հատկապես փոխգործակցությունը Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքների ու շրջանների միջև։
Սոմալիի կենտրոնական Բալադվեյնե քաղաքում զինյալները հարձակում են գործել հյուրանոցի վրա։ Առնվազն 4 մարդ սպանվել է, սակայն հարձակումը դեռ շարունակվում է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն Ղազախստանի համար. այս մասին ասել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:
ԵԱՀԿ սկզբնական նպատակներն ու սկզբունքներն այժմ կոպտորեն խախտվում են և անտեսվում, ՆԱՏՕ-ի երկրներն ու ԵՄ-ն կազմակերպությանը ճգնաժամի մեջ են գցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցությունների ժամանակ։
Մտավորականությունը չէր կարող Նիկոլի հարցում սխալվել ու նրան ծափահարել. Սարգսյան
Այն, ինչ իշխանությունն արեց Վանաձորում, Ալավերդիում և այլուր, այսօր հնարավոր չի լինելու․ Քաղտեխնոլոգ
Պերուի նախկին նախագահ Պեդրո Կաստիլիոն, որը գտնվում է բանտում խռովության կազմակերպման մեղադրանքով, հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի իր նկատմամբ դատավարության դեմ։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել X սոցիալական հարթակի նրա էջում։
Արցախը հանձնելուց հետո, Մեղրին պահելու խնդիրը արդիական է. սյունեցի բանաստեղծ
Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք. Միհրան Շահզադեյան
Գյումրին իրենց համար քաղաքական տեսակետից, փաստացի, կյանքի-մահի կարևորություն ունի, և իրենք ամեն ինչ անելու են Գյումրիում չպարտվելու համար՝ ընտրակեղծիքներ, շանտաժի միջոցով ընտրված ավագանուն իրենց կողմ տանելու մարտավարություն, ձերբակալություններ և այլն։
Եթե Ադրբեջանի այդ 2 կետին համաձայնեն, շատ արագ կդառնա 12 կետ․ Կարեն Քոչարյան
Թուրքիան հավաքագրել է մարդկանց ու դրել է մեր պետության գլխին. Բակուր Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
Խնդիրը Հանրապետության հրապարակում է. գերիների վերադարձի համար, պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի
Ստամբուլից Մոսկվա թռչող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում։
Ինձ հետաքրքիր է` ով է տանելու Նիկոլին, թե ով է բերել` վաղուց հետաքրքիր չէ. Կարեն Քոչարյան