«Ով դեռ չի հասկացել` սա Թրամփ-Ալիև գործարք էր, որում Փաշինյանը ընդամենը բուտաֆորիայի դեր ա խաղացել»:
Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր Ուժ» ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել Վաշինգթոնի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ։
Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ:
Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի»:
Երևանում օգոստոսի 9-ի երեկոյան, 10-13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Կատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ – Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը դեմ է արտահայտվել Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենքի հնարավոր փոխանցմանն ու կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իվան Կրասկոն մահացել է 94 տարեկան հասակում։ Արտիստի մահվան մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Ալեքսանդր Ռժանենկովը։
Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու, քան պատկերացնում եք: Շուտով իշխանությունը երեկվա ճռճռան շոուից բացի, ստիպված կլինի իր 10-12% ընտրազանգվածին և հատկապես 88-90% ոչ իր ընտրազանգվածին հաշվետվություն և բացատրություն տա այն ամենի մասին, ինչը շրջանցվել է համաձայնագրում, բայց դարձել է համաձայնագրի լինելիության գրավական: Որևէ մեկդ […]
Սա չի՛ կարող տեղի ունենալ, սա հակասահմանադրական է, չլսված բան. Վարդան Օսկանյան
Քարե պարիսպը փլուզվել է։
Սաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը և ընդգծել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը՝ զգուշացնելով, որ ուկրաինական կողմին բացառող ցանկացած խաղաղության համաձայնագիր կհանգեցնի «մեռած լուծումների»։
Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու առթիվ։
Փրենկ Փալոնը գրառում է կատարել սոցցանցի X հարթակում՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը։
#ՀԻՄԱ. ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐՈՒՄ ՀՐԴԵՀ Է. #ՈՒՂԻՂ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում ստորագրված խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում, որը վերջ է դրել երկարատև ռազմական հակամարտությանը։
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում ձեռնարկված համարձակ քայլերի համար՝ միտված խաղաղությանը։
«Ինչ կատարվեց երեկ և ինչ է պետք անել. այս հարցերին ճիշտ պատասխանելու համար պետք է մեր մտածողության հորիզոնը լինի ավելին, քան` Նիկոլի թեման։ Նրա վրա սևեռվելը հիմա խանգարելու է ճիշտ հասկանալ նոր իրականությունը»:
Էյֆորիան մի պահ կանգնեցրեք։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հաղորդվում։