Իլհամը հասավ այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք. Սաակաշվիլի

Օրերս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան տարեդարձը: Նա բավականին շռայլ խոսքեր էր հղել Ալիևին՝ նրան անվանելով ադրբեջանական ժողովրդի և ամբողջ Կովկասի մեծ զավակ:

«Իլհամը հասավ այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք. նա ազատագրեց ադրբեջանական հողերը և հաստատեց խաղաղություն՝ Ադրբեջանը վերածելով օբյեկտից համաշխարհային քաղաքականության շատ կարևոր խաղացողի։

Ժամանակակից պատմության մեջ քիչ համաշխարհային առաջնորդներ կարող են պարծենալ նման նվաճումներով։ Կարելի է վստահորեն ասել, որ Իլհամ Հեյդարովիչը ոսկե տառերով է գրել իր անունը պատմության մեջ, և նրան կհիշեն դարեր շարունակ»,- Ալիևի մասին գրել է Սաակաշվիլին:

Նա նաև նշել է, որ հպարտ է, որ հնարավորություն է ունեցել ընկերանալու և սերտորեն համագործակցելու Ալիևի հետ, ով «ազնվության և անսասանության օրինակ է»։

Կարդացեք նաև

«Ահա թե ինչպիսին պետք է լինի իսկական առաջնորդը՝ մեկը, ով չի վախենում հակառակվել նորմերին և հասնել արդյունքների։ Մաղթում եմ նրան երկար կյանք և բարգավաճում իր երկրին»,- բռնապետ Ալիևի մասին գրել էր Սաակաշվիլին:

 

Տեսանյութեր

Լրահոս