Հերթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ, 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քեզ առաջարկած փաստաթութն ուղիղ ասում է, որ՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որի ձեւակերպումը սահմանափակված չի լինելու»։

Լսո՞ւմ ես, Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում, որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։

Որոշողն էլ պետք է լիներ բացառապես Արցախի ժողովուրդը։

Դու այս առաջարկը մերժեցիր՝ ասելով՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։
Ստացանք պատերազմ։

Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին։

Հերթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։

Այլեւս բանավիճելու բան չկա…

Մարդիկ թող կարդան ու տեսնեն, թե ինչ արհավիրք Նիկոլը բերեց Արցախի ու հայ ազգի գլխին։»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031