Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը 15 տարում աճել է 1,5 անգամ. Եվրասիական զարգացման բանկ

Մանրածախ առևտուրը մնում է պահեստային տարածքի օգտագործման հիմնական ուղղությունը Եվրասիական տարածաշրջանի երկրների մեծ մասում։

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տվյալներով՝ Ռուսաստանում մանրածախ առևտրի տարածքը զբաղեցնում է 49,66 միլիոն քառակուսի մետր, որը կազմում է երկրի ընդհանուր պահեստային պաշարների 94%-ը։ Ռուսաստանում պահեստային տարածքի պահանջարկի մեջ մանրածախ առևտրի բաժինը 2019-2024 թվականներին կազմել է 25-30%։

Հայաստանում (ընդհանուրի 91%-ը կամ 55 հազար 800 քառակուսի մետր) և Վրաստանում (86%, 334 հազար 500 քառակուսի մետր) մանրածախ պահեստային տարողությունը սահմանափակ է։ Վերջին 15 տարում Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը աճել է 1,5 անգամ՝ հասնելով 5,2 միլիարդ դոլարի։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024 թվականին էլեկտրոնային առևտրի շրջանառությունը 2023 թվականի համեմատ աճել է գրեթե 75%-ով։

Տարածաշրջանի սննդամթերքի պահեստավորման համակցված կարիքները գնահատվում են 33 միլիոն տոննա, մինչդեռ ներկայում հասանելի է ընդամենը մոտ 17 միլիոն տոննան։ Հայաստանը բավարարում է այս պահանջարկի միայն 8%-ը։

Տեսանյութեր

Լրահոս