Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթին, որը տեղի կունենա նոյեմբերի 1-26-ը Հնդկաստանի Գոա նահանգում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Միխայ Պոպշոյին՝ Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առիթով։
«Թրամփի երթուղին» օգուտ կբերի ոչ միայն այս տարածաշրջանին, այլև մյուսներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսը։
Իշխանությունը վերջին օրերին` տարբեր իշխանականների շուրթերով, հայտարարում է, թե «Գյումրի 2» այլևս թույլ չեն տա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Չորս հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ford» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ հոկտեմբերի 31-ին Լոռու մարզի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում մեկնարկել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի նիստում պատգամավոր Զահիդ Օրուջը հանդես է եկել հայտարարությամբ, որում փորձել է Ադրբեջանի «հաղթանակը» ներկայացնել որպես աշխարհում եզակի երևույթ: Այս մասին փոխանցում է Խրոնիկան Կավկազան։
Ուկրաինան և միջազգային կառույցները դատապարտել են Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ հատվածի վրա: Ավելին՝ Կիևը Մոսկվային մեղադրել Է «միջուկային ահաբեկչության» մեջ՝ երկրի միջուկային օբյեկտների էներգամատակարարման համար կրիտիկական նշանակություն ունեցող ենթակայաններին հարվածելու համար:
«Մեկ ազգ՝ երկու պետություն․սկզբունքը վաղուց դուրս է եկել պարզ կարգախոսի շրջանակներից և վերածվել աշխարհաքաղաքական միասնության։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի վերաբերյալ շփումները չեն ընդհատվել, և ռուսական կողմը չի շեղվել Ալյասկայի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում Իլհամ Ալիևի այցը Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Երևանի ժամանակով 16:00-ին երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի 69 կգ Մերի Միսակյանը:
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ – Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, չի բացառել ապագայում պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ հասկանում է ամերիկացիների տրամադրությունները: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Պետական գույքի կառավարման կոմիտեն անհրաժեշտ է համարում արձագանքել «Ազատություն» ռադիոկայանի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի «ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել» վերնագրով հրապարակմանը (այսուհետ՝ Հրապարակում)՝ հատկապես հաշվի առնելով, որ Հրապարակման մեջ նշված որոշ տեղեկություններ կարող են թյուրիմացաբար ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև ապակողմնորոշել ֆոնդի գործընկերներին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Բաքվի զինվորական դատարանում քննության առարկա են դարձել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ծննդյան վկայականն ու անձնագիրը: Այս մասին գրում է «Ազատությունը»։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 22-28-ը (2025թ.)։
ԱՄՆ-ի կողմից աճող ռազմական և քաղաքական ճնշման ֆոնին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նամակ է պատրաստել, որով Ռուսաստանին խնդրում է Կարակաս ուղարկել ռազմական ինքնաթիռներ, ռադարներ և հրթիռներ:
Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 17-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող՝ 0.2 և 0.5 հա մակերեսով հողամասերի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Ամերիկացի միլիարդատեր և SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմն իրեն արգելել է փրկել Միջազգային տիեզերակայանում մնացած տիեզերագնացներին մինչև 2024 թվականի նախագահական ընտրությունները:
Նոյեմբերի 1-ից Վրաստանում պետական ծառայողները այլևս չեն կարողանա զբաղեցնել մեկից ավելի վճարովի պաշտոն։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերին Փարիզի Լուվր թանգարան ներխուժած և զարդեր գողացած կողոպտիչները փորձել են գողոնված իրերը դարքնեթի միջոցով վաճառել իսրայելական CGI Group անվտանգային ընկերությանը, հաղորդում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով ընկերության գործադիր տնօրեն Ցվիկ Նավեհին։
Միացյալ Նահանգները չի կարող անտարբեր մնալ, երբ նման դաժանություններ են կատարվում Նիգերիայում և բազմաթիվ այլ երկրներում։ Մենք պատրաստ ենք, ցանկություն և կարողություն ունենք
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:
Ժամանակն է դադարել չափել էներգետիկայի զարգացումը միայն մեգավատներով և սկսել մտածել համակարգային հավասարակշռության ու կառավարման որակի մասին»,- նշում է փորձագետը։
Ի՞նչ հոգևոր կապ ունենք մենք և մեր հայրերը, նախնիները, և արդյո՞ք այդ կապը խզվել է. մեկնաբանում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը: