Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին աշ-Շուրայի խորհրդում իր ամենամյա ելույթում դատապարտել է «հրադադարի շարունակական խախտումները» Գազայում։
Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ օրակարգում Շողակաթ հեռուստաընկերությանը հեռարձակումից զրկելու օրինագիծն է»:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստին, հայտնում են գերատեսչությունից։
TRIPP նախագիծն անպայման կիրականացվի․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին:
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է Վաշինգտոն՝ նախապատրաստելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Բուդապեշտ, որտեղ վերջինս պլանավորում է շուտով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այնթապի կամրջի մոտակայքում, բեռնատար է շրջվել, կան տուժածներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պետք է միանա Թուրքիային։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին:
Մոսկվայում իր տան մոտ սպանվել է հայտնի կինոօպերատոր և ռեժիսոր Սերգեյ Պոլիտիկը։ Տեղեկությունը հայտնել է պրոդյուսեր Վլադիմիրի Ստուկանով։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ»:
ՌԴ-ի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպման գրաֆիկի մասին խոսելը վաղաժամ է, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը, հայտարարել է Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահի հետ մամուլի ասուլիսում։
Նախկին նախագահը տնից դուրս է եկել կնոջ՝ Կառլա Բրունիի հետ միասին։ Նրան ողջունել է աջակիցների բազմությունը, որոնք վանկարկել են «Նիկոլա» և երգել Ֆրանսիայի ազգային օրհներգը։
Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Վարդան Ղուկասյանի կալանավորումն ուղերձ է բոլոր ՏԻՄ ղեկավարներին. Ռուբեն Ռուբինյան
Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։
Հարգարժան Վարդանիկի մռութը երեկ ես ասֆալտին չեմ տեսել. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ընթացող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին ծանոթանալու համար:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Պուտինին սպառնացել է Հաագայի դատարանով, գրում է TVP World-ը:
Արագածոտնի թեմի ողջ հոգևոր դասը, վանականները, աշխատակիցները, հավատավոր ժողովուրդը խստորեն դատապարտում են Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի դիվանապետ Արժանապատիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի հանիրավի կալանքի տակ գտնվելու փաստը և թեմի գլխավոր հաշվապահ տիկին Նաիրա Ալավերդյանի նկատմամբ որոշումը։
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը վերջին շաբաթների ընթացքում արդեն 11-րդ անգամ մերժել է հանրապետականների կողմից առաջարկված օրինագիծն՝ ուղղված դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորմանը, որն այժմ մասամբ դադարեցված է։
Երևանում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում արված հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ղազախստան կատարած պետական այցի շրջանակներում Ալիևիը Տոկաևի հետ ծանոթացել է ղազախ և ադրբեջանցի մասնագետների կողմից Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ իրականացվող համակարգված աշխատանքը, հաղորդում է Akorda-ն։
Վաշինգտոնի գագաթնաժողովը, ըստ էության, վերջ դրեց երկարատև հակամարտությանը, ասել է Իլհամ Ալիևը Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստում իր ելույթի ժամանակ:
Եվրոպական երկրների մի քանի առաջնորդներ մտադիր են իրավունք ստանալ՝ ներկա գտնվելու ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում պատրաստվող հանդիպմանը:
Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականություններն ի պաշտոնե կկատարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։