Լեհաստանը բացել է Բելառուսի հետ սահմանը և կոչ արել իր քաղաքացիներին՝ անհապաղ լքել այդ երկրի տարածքը

Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը և ձեռնպահ մնալ այդ երկիր մեկնելուց: Ըստ TASS-ի՝ այս մասին հայտնել է Մինսկում Լեհաստանի դեսպանատունը։

Հաղորդագրության համաձայն՝ Լեհաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Բելառուսի Հանրապետության բոլոր այցերից և Բելառուսի Հանրապետությունում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել տարածքը:

Պատճառը ըստ դեսպանատան՝ սահմանին լարված իրավիճակը և Լեհաստանի քաղաքացիների կամայական ձերբակալություններնեն։

Լեհաստանը սեպտեմբերի 12-ի գիշերը փակել էր Բելառուսի հետ գործող բոլոր անցակետերը։

 

Տեսանյութեր

Լրահոս