Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցական նիստի շրջանակում նման ձևաչափով ԵՄ անդամակցության թեմայի շրջանառումը նշանակում է, որ այն դառնալու է ընտրություններից հետո այդ ուժի ընտրվելուց հետո ՀՀ արտաքին քաղաքական ռազմավարական նպատակ։
ՆԱՏՕ-ն երեքշաբթի Ռուսաստանին զգուշացրել է, որ այս ամիս Լեհաստանի օդային տարածքում ռուսական անօդաչու սարքերի խոցումից և անցյալ շաբաթ ռուսական կործանիչների ներխուժման մասին Էստոնիայի հաղորդագրություններից հետո գործի կդնի բոլոր միջոցները՝ իր օդային տարածքի հետագա խախտումներից պաշտպանվելու համար, հայտնել է Associated Press գործակալությունը։