Հռոմի պապն ընդգծել է, որ բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ առավել խոցելի, իրավունք ունեն մնալ իրենց տարածքում և չենթարկվել բռնի տեղահանման:
Թուրքիան մտադիր է քաղաքացիներին ապահովել ժամանակակից քաղաքացիական պաշտպանության համակարգով. երկրի կառավարությունը որոշել է ապաստարաններ ստեղծել 81 նահանգներից յուրաքանչյուրում, հաղորդում է NTV-ն։
Արտակարգ և լիազոր դեսպան, «Դիվանագետների համահայկական խորհրդի» համահիմնադիր Վահագն Մելիքյանը պնդում է՝ ընդդիմադիր դաշտն առանց հապաղելու պետք է մեկտեղվի մեկ գաղափարի շուրջ՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյանից ազատելու համար։
Կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ կրակողը, կան տասնյակ վիրավորներ։
Ադրբեջանական ընդդիմադիր Abzas media կայքի հիմնադիր և տնօրեն Ուլվի Հասանլին ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի կողմից շնորհվող Վացլավ Հավելի անվան իրավապաշտպան մրցանակի 2025 թվականի հավակնորդների ցանկում։
Գիտնականները զգուշացնում են, որ կլիմայի փոփոխության հետևանքով ծովերի տաքացումը կհանգեցնի նրան, որ Հարավարևելյան Ասիայում ցիկլոնները կձևավորվեն ցամաքին ավելի մոտ, ավելի արագ կուժեղանան և ավելի երկար կտևեն։
Նրա փաստաբան Լեւոն Սահակյանը հայտնել է, որ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Մասնավորապես՝ պարզվել է, որ պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկն իր համար աշխատանքի դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, 2024-2025 թվականների ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 23 կեղծ արձանագրություններ:
Հույս ունեմ` կկայացվի որոշում, որ երբ իշխանափոխություն լինի, դրա իրավաչափությունը կասկած չի հարուցի
«Ինձ պահում է Արցախ վերադառնալու հավատը և երեխաներս։ Եղբորս և ամուսնուս զոհվելուց հետո, 2 օրը մեկ շտապօգնություն էր գալիս մեր տուն, հիշում եմ՝ մի անգամ ինձ այցելած տարիքով բժիշկներից մեկը ծնոտիցս բռնեց ու ցույց տալով երեխաներիս՝ ասաց՝ այս երեխաները, քեզանից բացի, որևէ մեկին պետք չեն, այդ խոսքերն ինչ-որ չափով ինձ սթափեցրեցին։ Ամուսնուս զոհվելուց հետո երկար ժամանակ տղաս չէր խոսում, առհասարակ որևէ բան չէր ասում, դա ևս ինձ սթափեցրեց։ Ինչ-որ փուլում ինձ մոտ «պրինցիպ» առաջացավ, ասացի՝ դիմացինս չպետք է տեսնի, որ ես լացում եմ կամ տխուր եմ։
Վաշինգտոնում Սահմանադրության հարց չի քննարկվել, և մենք որևէ երրորդ երկրի առջև մեր Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չունենք, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Զատուլինը բացատրել է, որ մինչ որոշակի պահ Ադրբեջանին զսպում էր Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների գիտակցումը, բայց հիմա դա այլևս այդքան էլ արդիական չէ։
ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ, ավելի ճիշտ՝ նախկին պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Օ Բրայանը հոդված է գրել Թրամպի ուղու վերաբերյալ, որտեղ գնահատել է օգոստոսի 8-ը եւ դիտարկել հնարավոր սցենարներ, իհարկե ընդհանրական:
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնում սեպտեմբերի 19-ին կկայանա Ռայնա Կաբաիվանսկայի և Նոր բուլղարական համալսարանի միջազգային վարպետաց դասի 25-րդ հոբելյանական գալա-համերգը։
Ռոբերտ Քոչարյանի շահերը սպասարկող լրատվամիջոցներն ու որոշ անհատներ փորձում են շահարկել այն հարցը, թե ինչու է Սերժ Սարգսյանին սպասարկող մեքենայի պետհամարանիշներում օգտագործվում «QP» տառերը։
Իմանալով որ մեծ ճնշում կա դատարանի վրա` ձեզանից արդարացման վերդիկտ չեմ ակնկալում
Սովորաբար պատմությունը հարյուր տարին մեկ կրկնվում է կա՛մ ողբերգությամբ, կա՛մ կատակերգությամբ։
Դոնալդ Թրամփը իր հայտնի վաշինգտոնյան ելույթում բազմիցս անվանել է Սյունիքով անցնող ճանապարհը «միջանցք»։
Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեծ սպասելիքներով է մոտենում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլ փլեյ-օֆֆի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա»-ի դեմ պատասխան խաղին:
Դանիայի արտաքին գործերի նախարարը Կոպենհագենում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է ԱԳՆ՝ Դանիային և Գրենլանդիային թշնամացնելու փորձերի համար բացատրություն տալու նպատակով։
Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ հայտնի է, թե երբ է լինելու ընդդիմադիրների հաջորդ այցը Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանավայր՝ Իմրալը կղզի:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող մտահոգություններին Հայաստանում արտադրվող միրգ- բանջարեղենում պեստիցիդների մնացորդների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ։
Հնդկաստանի Մումբայ քաղաքում 2025 թվականի նոյեմբերին կբացվի առաջին Թումո կենտրոնը Հարավային Ասիայում: Նոր կենտրոնը կգործարկվի Շանթիլալ Շանգվի բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ ու կտեղակայվի երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկի` Շիկհա ակադեմիայի նորակառույց շենքում։
Օգոստոսի 10-ից 11-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն եղել է Սյունիքի մարզում՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է Թուրքիայի ավելի քան 3.5 հազար քաղաքացիների շրջանում։
ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը չեղարկել է չորեքշաբթի օրը Լիբանանի հարավ կատարելիք այցը՝ բողոքի ակցիաների կոչերի պատճառով, հաղորդում է Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Շուտով կլինի 2 ամիս, ինչ կալանավորված է արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը։ Նրան ձերբակալել էին 2 ամիս ժամկետով, օրերս քննչական խումբը դատարան միջնորդություն է ներկայացրել, որպեսզի երիտասարդի կալանքի ժամկետը երկարացնեն ևս 1 ամսով, միջնորդությունը կքննվի վաղը։
ՊՆ-ից հաղորդագրություն են տարածել:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: