Այսօր եւս շարունակվում է Հայոց եկեղեցու լուսավորչական-կրթական առաքելությունը՝ ի դեմս Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի:
2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ 9845 բանտարկյալ կա, այդ թվում՝ 9393 տղամարդ և 452 կին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Օգոստոսի 29-ին, ժամը 9։00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի աշխատակիցներից՝ քաղաքացու վարած ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերված խեցգետնի վերաբերյալ։
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և հարակից փաթեթը։
Օգոստոսի 28-ին Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ հրապարակվել են Արցախի նախկին նախագահների նախաքննական «ցուցմունքները» և որոշ փաստաթղթեր՝ հարուցված շինծու քրեական գործով:
Պեկինում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդների հավաքի շրջանակում Պուտինն ու Էրդողանը հանդիպում կունենան:
Այսօր, համացանցում տարածված Գեղամա Լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ապօրինի ջրառի վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։
«Առաջ, «Նոա», Առաջ»:
«Իսրայելի վարչապետը հստակ չի ասում, միայն ասում է, թե՝ «ես կարծում եմ՝ Քնեսեթն ընդունել է» և այլն, բայց Քնեսեթն այդպիսի բան չի ընդունել։ Հակառակը, մի քանի անգամ երբ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները վատացել են, ինչպես Միացյալ Նահանգներն էր նախկինում անում, մեջտեղ են բերել այդ հարցը, կամ հարցը Քնեսեթ երբեք էլ չի մտել։ Երբ Նեթանյահուին լրագրողը հարցնում է՝ «հիմա ի՞նչ, ընդունում է, նա պատասխանում է, որ «փաստորեն՝ այո»։
Քիչ առաց տեղեկություն տարածվեց, որ Վարչական դատարանում դատավորների աշխատասենյակներում խուզարկություններ են ընթանում: Ավելի ուշ հայտնի դարձավ որ խուզարկվում է նաև դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակը:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Զորյան փողոցում:
Ակբա բանկը գործարկել է 66-րդ՝ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից կիրակի՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:00-21:15):
«Վեոլիա ջուրը» պարզաբանում է տարածել Ձորաղբյուր գյուղի հետ կապված խնդրի առնչությամբ։ Հիշեցնենք՝ այսօր Ձորաղբյուրի բնակիչները բողոքի ակցիա էին արել՝ բողոքելով ջրամատակարարման վատ որակից։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 59 պաղեստինցի, վիրավորվել է ևս 224-ը։ Այսպիսով՝ Գազայի հատվածում ընդհանուր զոհերի թիվը պատերազմի ընթացքում գերազանցել է 63 հազարը։
Թուրքիան արգելել է իսրայելական քաղաքացիական նավերին օգտվել իր նավահանգիստներից։ Թուրքական նավերը նույնպես չեն օգտվի Իսրայելի նավահանգիստներից, ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ռուսաստանը բավարար ուժ չի ունենա ամբողջ Ուկրաինան գրավելու համար, իսկ ուկրաինացիները բավարար ուժ չեն ունենա բոլոր գրավված հողերը վերադարձնելու համար:
Հանրակրթության նոր չափորոշիչն այս ուսումնական տարում ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում: Այս մասին հայտնել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին:
Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ հորդորել է սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:
«Սա տիպիկ «թալիբանական» կառավարման ոճն է, իսկ այս մարդը «խալիֆ» է, ընդ որում, այս բառին ծանոթ մարդիկ կիմանան, թե ինչու եմ հենց «խալիֆ» ասում։ Այս մարդը երկրի վրա «աշխարհիկ ու հոգևոր միակ և բարձրագույն իշխանությունն է՝ Աստծո փոխանորդը»»։
Իսրայելի պաշտպանության բանակը նախապատրաստական գործողություններ է սկսել Գազա քաղաքի վրա հարձակման համար։
Հայաստանն ու Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) աշխատանքներին մասնակցում են որպես ակտիվ գործընկերներ, կազմակերպությանը անդամակցել ցանկացողների բոլոր դիմումները քննրկվում են։
Հայաստանի պատմության թանգարանում, Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 21-ից վեց ամսով կբացվի միջնադարյան քրիստոնեությանը նվիրված բացառիկ ցուցադրություն, որտեղ առաջին անգամ կներկայացվեն եզակի ցուցանմուշներ։
Տիգրան Ուլուբաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ուլուբաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։
Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ սահմանափակումների 19-րդ փաթեթի շրջանակներում քննարկում են այդ թվում երկրորդային պատժամիջոցների սահմանման հնարավորությունը:
Պուտինի խոսքով՝ նիստում կքննարկվեն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանում Ռուսաստանի առաջիկա քայլերն ու նպատակները:
Նա նշեց, որ տարածաշրջանում լարվածությունն այսօր զգալիորեն նվազել է և սրման նախանշաններ դեռ չկան։
Ազգային ժողովը հրատապորեն ձեռք կբերի նոր կահույք՝ խորհրդակցությունների սենյակների համար։ Այս գնումը բյուջեի վրա կարժենա 40 միլիոն դրամ։