 
                        Մոտոցիկլիստի և զինծառայողների մասնակցությամբ տեսանյութի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն
 
                                    Մոտոցիկլիստի և բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ համացանցում տարածվող տեսանյութի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Համացանցում և լրատվամիջոցներում մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է տարածվում: Հայտնում ենք, որ այդ կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- նշել է Թորոսյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        