Բաժիններ՝

Կարեն Խաչանովը դուրս մնաց ԱՄՆ բաց առաջնությունից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 9-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս մնաց ԱՄՆ բաց առաջնությունից:

Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Լեհաստանից Կամիլ Մայխշապի հետ: Մոտ 5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց 6:2, 7:6 (7:4), 4:6, 5:7, 6:7 (5:10) հաշվով:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում` Արինա Սաբալենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031