
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը կկայան Վիեննայում

«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլի» պաշտոնական էջից։
Միջազգային երգի մրցույթը Վիեննան հյուրընկալում է 3-րդ անգամ. առաջին անգամ` 1967 թ.-ին, երկրորդ անգամ` 2015 թ.-ին։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում հաղթել էր Ավստրիայի մասնակիցը։
Հայաստանը երգի հեղինակավոր մրցույթում ներկայացրել էր Պարգը՝ «Survivor» երգով ու զբաղեցրել 20-րդ տեղը` 26 մասնակցի մեջ: