
«Ռեալը» հայտարարել է Տորեսի հետ պայմանագրի երկարաձգման մասին

Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ երկարաձգել է պայմանագիրը 21-ամյա կենտրոնական հարձակվող Գոնսալո Տորեսի հետ մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Ընդգծվում է, որ խաղացողն այժմ կլինի «սերուցքայինների» հիմնական թիմի անդամ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նոր աշխատանքային պայմանագրով իսպանացի ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո։
Տորեսը միացել է «Արքայական ակումբի» համակարգին 2014 թվականին՝ 10 տարեկան հասակում։ Այս ամռանը հարձակվողը մասնակցել է ակումբային աշխարհի առաջնության վեց խաղի, որոնցում խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի տրամադրված տեղեկատվության համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։