
Այս ողբերգությունը, իհարկե, մեծ ազդեցություն ունեցավ մեզ վրա. Արնե Սլոթ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը խոսել է վինգեր Դիոգու Ժոտայի մասին։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը և նրա եղբայրը մահացել են ավտովթարի հետևանքով Իսպանիայում։ Ժոտան 28 տարեկան էր։
«Այս ողբերգությունը չափազանց մեծ ազդեցություն ունեցավ նրա կնոջ, երեխաների և ծնողների վրա։ Բայց այն անկասկած ազդեց նաև թիմի վրա։ Շատ հուզիչ և տպավորիչ էր, երբ ակումբին հարգանքի տուրք էին մատուցում»,- Սլոթի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Ժոտան «Լիվերպուլի» կազմում դարձել է Անգլիայի չեմպիոն, նվաճել Անգլիայի գավաթը և Անգլիայի լիգայի գավաթը։