Նիկոլականներ ու արևմտամոլներ, դուք ինչո՞ւ եք երջանիկ։ Ո՞ր ուրացաք Եռաբլուրը, թե՞ որ թաղում եք Երրորդ Հանրապետությունը․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պարոն նախագահ Թրամփ, Արցախում էթնիկ զտման հեղինակները երբեք Հայաստանի ու հայ ժողովրդի ընկերներ չեն կարող հռչակվել։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի մասին՝  ԱՄՆ նախագահ Թրամփն ասում է. «35 տարի է՝ իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են ու ընկերներ են լինելու երկար ժամանակ»։

Պարոն նախագահ Թրամփ, Հայաստանում միայն կապիտուլյացիայի ջատագովն ու Արցախ հանձնողը կարող է Ադրբեջանին ընկեր համարել։

Արցախի օկուպացիայից ու հայաթափումից հետո միայն քաղաքական անմեղսունակության կրողը կարող է Ադրբեջանի «ընկեր» հռչակվել։

Պարոն Թրամփ, Արցախում էթնիկ զտում իրականացնողները չեն կարող հայ ժողովրդի ու Հայաստանի ընկեր հռչակվել։

Երբ Ադրբեջանն է ցնծում ՝ հասկանալի է. նրանք առանց որևէ պարտավորության իրենց ուզածը ստանում են։

Բայց դուք՝ նիկոլականներ ու արևմտամոլներ, դուք ինչո՞ւ եք տենց երջանիկ։

Ո՞ր ուրացաք Եռաբլուրը, թե՞ որ թաղում եք Երրորդ Հանրապետությունը ու Հայաստանը դարձնում եք դրա խալխի համար միջանցք»։

Տեսանյութեր

Լրահոս