Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Բավարիան» հետևում են Դոնարումայի շուրջ ստեղծված իրավիճակին

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, ամենայն հավանականությամբ, շուտով կլքի ՊՍԺ-ն: Իրավիճակը պարզ կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում: «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Բավարիան» պայքարում են դարպասապահի համար, հաղորդում է Football Italia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ակտիվորեն միանալ դարպասապահի համար պայքարին առաջիկա օրերին:

«Չելսին» հետևում է իրավիճակին, բայց դեռևս որևէ պաշտոնական քայլ չի ձեռնարկել Իտալիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերի վերաբերյալ։

Նախկինում հաղորդվել էր, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը ցանկանում է ձեռք բերել «Լիլի» դարպասապահ Լյուկ Շևալյեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս