74 տարեկանում մահացել է Մյանմայի գործող նախագահ Մյին Սվեն։ Այս մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանն ամեն բան անում է՝ այս անգամ ՔՊ վարչության անդամ դառնալու համար: Մեր աղբյուրները նշում են, որ Գարիկ Սարգսյանը վերջին օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններում ակտիվ քարոզչություն է իրականացնում իր համար ու, կարելի է ասել, բոլոր հանդիպումներին միայնակ է ներկայանում: Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ Սարգսյանն այդքան էլ ընկալելի չէ ՔՊ-ական էլիտայի համար, ու նրա՝ ՔՊ վարչության անդամ դառնալն այդքան էլ չի ոգևորել իշխանության վերնախավին, հատկապես, որ իր մարզն ու համայնքը թողած՝ Երևանից է ձայներ փորձում ստանալ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում. նա այս պահին վկայի կարգավիճակ ունի։
Armeps էլեկտրոնային գնումների համակարգում առկա փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովի համար հատկացվել է 234 մլն դրամ` գրեթե 610 հազար ԱՄՆ դոլար։
Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Չինաստանն անօդաչու թռչող սարքերի, տուգանքների, ցանցերի և նույնիսկ միջատասպան բույսերի միջոցով է պայքարում մոծակների տարածած չիկունգունյա վիրուսի դեմ, որով վարակվել են հազարավոր մարդիկ: Այս մասին հայտնում է apnews.com-ը:
Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում:
Ավստրալիայի Մեծ արգելախութը վերջին տարվա ընթացքում ենթարկվել է մարջանների ծածկույթի խոշորագույն կրճատման դրա երեք հիմնական շրջաններից երկուսում:
2027 թվականին Sony ընկերությունը կթողարկի երկու նոր խաղային կոնսոլ՝ սովորական և կոմպակտ տարբերակներով։
Ասում են, որ մի անգամ Լյուդովիկոս I-ի գավաթի մեջ գինու փոխարեն պատահմամբ կիտրոնի հյութ են լցրել, և սխալը հարթելու համար այն ջրով են նոսրացրել։
Ո՜հ, Կայենը մահ է փնտրում, սակայն չի կարող գտնել, քանի որ ամբողջ աշխարհին սարսափազդու օրինակ և խրատ լինելու համար Աստծո հրամանով նրա վրա նշան դրվեց, որպեսզի ոչ ոք նրան չսպանի (Ծննդ. Դ 15). ահա՛ «մեղա» չասող անզեղջ մեղավորի ողորմելի և ահավոր վիճակը այս է:
Ամերիկյան Apple և Synchron ընկերությունները ներկայացրել են նորարարական տեխնոլոգիա, որը թույլ է տալիս գաջեթները կառավարել մտքի ուժով։
Սրտաբան Իվան Եֆրեմկինը՝ «Սկանդինավյան Առողջության Կենտրոնից», պատմել է, թե սրտի հետ կապված որ ազդակները կարող են վկայել վտանգավոր խնդիրների մասին։
«Թրամփի նախաձեռնությունների հաջողության մասին հնարավոր կլինի դատել միայն որոշ ժամանակ անց։ Եթե ստորագրվելու է մտադրությունների, փոխըմբռնման հուշագիր, ապա այն, մեծ հաշվով, կողմերի միջև ոչինչ չի փոխում, եթե կողմերն ընդունում են ԱՄՆ այլ առաջարկներ, որոնք վերաբերում են ապաշրջափակմանը, ապա դա այլ հարթություն է, ուստի արդյունքները կարող են տարբեր լինել։ Բնականաբար, ամերիկյան կողմը՝ որպես միջնորդ, ցանկանալու է իր համար առավելագույն արդյունքներ արձանագրել»,- նկատեց Ֆյոդոր Լուկիանովը։