
Հրապարակվել են PlayStation 6-ի վերաբերյալ նոր մանրամասներ

2027 թվականին Sony ընկերությունը կթողարկի երկու նոր խաղային կոնսոլ՝ սովորական և կոմպակտ տարբերակներով։ Այս մասին հայտնել է բլոգեր Moore’s Law Is Dead-ը իր YouTube ալիքում։
Նրա տեղեկություններով, որոնք ստացվել են AMD ընկերության փաստաթղթերից և վստահելի աղբյուրներից, PlayStation 6 սերնդի նոր կոնսոլը կհայտնվի 2027 թվականի կեսերին։ Sony-ն միաժամանակ կներկայացնի նաև կոմպակտ տարբերակը։
Կոմպակտ կոնսոլի առանձնահատկությունները՝
- AMD Zen 6c չորսմիջուկ պրոցեսոր
- AMD RDNA 5 գրաֆիկական միջուկ
- LPDDR5X-7500 օպերատիվ հիշողություն
- Սենսորային էկրան
- USB-C պորտեր՝ մեծ էկրանին միացնելու հնարավորությամբ
- Ավելի փոքր չափսեր, քան Nintendo Switch-ը
- Ավելի մատչելի գին (Nintendo Switch 2-ի գինն ԱՄՆ-ում կազմում է 450 դոլար)
Դասական PlayStation 6-ի առանձնահատկությունները՝
- Առնվազն ութմիջուկ Zen 6 պրոցեսոր
- AMD RDNA 5 գրաֆիկա
- Հետադարձ համատեղելիություն PS4 և PS5 խաղերի հետ