Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Հայաստանի Հանրապետության 2025 թվականի հունվարի 30-ի թիվ 92-Ա որոշման համաձայն պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների չօգտագործվող տրանսպորտային միջոցները ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, անդրադառնալով ուրբաթ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպմանը, ասել է, որ Հայաստանն առանց ՌԴ-ի դատապարտված է, և ինքը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը դա չի հասկանում:
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։
Մի քանի օր է՝ համացանցում տեղեկություն է շրջանառվում, թե իբր Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը որոշել է առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում։
Լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։
Հայաստանի կառավարության որոշմամբ՝ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։
Վահագն Վերմիշյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել:
Պարզվել է, որ Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող դպրոցի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ծ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման անցկացման վայրը համաձայնեցված է, դրա մասին Կրեմլը կտեղեկացնի ավելի ուշ:
Օգոստոսի 7-ին, ժամը 09:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ուկրաինայի և արևմտյան երկրների ազգային անվտանգության հարցով խորհրդականներն օգոստոսի 7-ին շփումներ կունենան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել:
Երևանում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտին կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ինչպես լուրջ խնդիրներ չունենալ հարկայինի և ոստիկանության հետ կիբեռհանցագործների պատճառով:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը օրակարգից չի հանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի հարցը։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք հարցը հանվե՞լ է օրակարգից՝ հաշվի առնելով, որ այդ թեմայի շուրջ խոսակցությունները մարել են։
«Թե չէ՝ «Վեոլիա ջուր», և այլն, դրանք երկրորդական են, որովհետև մենք առանց լույսի ու ջրի էլ ենք ապրել, բայց ունեինք պատիվ ու արժանապատվություն։ Ուզում է՝ այսօր ոսկե սրվակներից ջուր խմեն, ուզում է՝ ոսկե խողովակներով ջուր բերեն, ինձ համար գրոշի արժեք չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ վրացական կողմի հետ բազմաթիվ բանակցություններ է ունեցել կոնյակի հարցի շուրջ, իսկ ինչ վերաբերում է հեղուկ գազի հետ կապված խնդիրներին, ապա որևէ խոսակցություն չի եղել։
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 7-8-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում հեղուկ գազի գնի բարձրացումը, նա պատասխանեց. «Շատ վատ եմ գնահատում, որովհետև մի հեղուկ գազ լցնողն էլ ես եմ, իհարկե, վատ եմ գնահատում: Ինձ հաճելի՞ է գնել, մի բան 20-30 կամ 40 դրամ ավելի թանկ: Իհարկե՝ ոչ»:
ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի համապատասխան որոշմամբ՝ ՀՀ սեփականություն է ճանաչվել Երևանի Նորք-Մարաշ Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 1,7 հա մակերեսով հողամասը։
«Տեղափոխվում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Grand boxing Management ընկերության (Մենեջեր Խաչիկ Խաչատուրյան) կողմից պայմանագրի առաջարկ եմ ստացել, որին համաձայնություն եմ տվել: Լիահույս եմ, որ այս պայմանագիրը կարևոր դռներ կբացի իմ առաջ և հետագայում առավել լուրջ մենամարտեր կանցկացնեմ պրոֆեսիոնալ ռինգում: Այդ ընկերությունը եվրոպական ընկերություն է, և իմ պայմանագիրն էլ եվրոպական մակարդակի պայմանագիր է»,-ասաց Հովսեփյանը:
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հաղորդել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սկսվել է ՌԴ-ի և ՉԺՀ-ի նավերի համատեղ պարեկումը։
Երիտասարդության հետ համագործակցությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Ներքին գործերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 6-ի հրամանով ձևավորվել է Նախարարին կից երիտասարդական խորհրդի կազմը։
Նշված 17 միավոր անշարժ գույքերի հափշտակության հետևանքով Պտղնի համայնքին և ՀՀ-ին պատճառվել է ընդհանուր 23,450,000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:
Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի Առևտրի նախարարի տեղակալ Վոլքան Աղարը և Սիրիայի տնտեսության և արդյունաբերության նախարար Մուհամմեդ Նիդալ Էշ-Շաարը:
Հայաստանում նույնիսկ ճորտատիրական կարգեր չեն ներդրել, ինչը կար Կենտրոնական Ռուսաստանում: Ոչ մի գաղութարար գաղութում համալսարան ու ակադեմիա չի հիմնադրում, ոչ էլ ատոմակայան է կառուցում: Ի վերջո՝ թվեր կան, որոնք խոսուն են. 1828-ին ռուսները վերցրել են Արևելյան Հայաստանը, որտեղ հայերի թիվը շուրջ 97 հազար էր, 1991-ին՝ ԽՍՀՄ փլուզման պահին, 3.5 միլիոնի մոտ էր:
4 հողամասերից 2-ն արդեն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը, այս նախագծով ևս մեկն ենք ամրացնում: Առաջիկայում ևս երկու հողամաս կամրացնենք Նախարարությանը:
Իսրայելի իշխանությունները պատրաստվում են հավանություն տալ Գազայի հատվածում հետագա մարտական գործողությունների՝ հինգ ամսվա համար նախանշված պլանին, որով նախատեսվում է պաղեստինյան անկլավի տարածքի ևս մի մասի գրավում: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով աղբյուրների։