Apple-ի գաջեթները այժմ կառավարվում են մտքի ուժով

Ամերիկյան Apple և Synchron ընկերությունները ներկայացրել են նորարարական տեխնոլոգիա, որը թույլ է տալիս գաջեթները կառավարել մտքի ուժով։ Ինչպես հայտնում է 9to5Mac պարբերականը, ցուցադրվել է տեսանյութ, որտեղ այս հնարավորությունը գործում է իրական ժամանակում։

Տեսանյութում մասնակցում է Մարկ Ջեքսոնը՝ մարդ, ով ունի կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշում և շարժունակության լուրջ սահմանափակումներ։ Նա ստացել է Stentrode անվանումով չիպ-իմպլանտ և կարողանում է տեքստ գրել, հաղորդագրություններ ուղարկել և հավելվածներ բացել՝ առանց ձեռքերն օգտագործելու։

Synchron ընկերությունն իրենց համակարգը անվանում է ուղեղ-համակարգիչ ինտերֆեյս, որը ներկայումս համարվում է հեղափոխական տեխնոլոգիա։

Չիպն արդեն համատեղելի է iPhone, iPad, Mac և Vision Pro սարքերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս