Բաժիններ՝

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Նորք-Մարաշում գտնվող 1,7 հա մակերեսով հողամասի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի համապատասխան որոշմամբ՝  ՀՀ սեփականություն է ճանաչվել Երևանի Նորք-Մարաշ Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 1,7 հա մակերեսով հողամասը։

Այս մասին ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին որոշման նախագիծ։

Ըստ այդմ՝ հողմասը կտրամադրվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ու անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031