Լիտվայի նախագահն Իսրայելին կոչ է արել սովը չօգտագործել որպես քաղաքական գործիք

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Վիլնյուսում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իսրայելին կոչ է արել սովը չօգտագործել որպես քաղաքականության գործիք։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը մնում է աղետալի։ Սովը չի կարող օգտագործվել որպես քաղաքական կամ ռազմական միջոց», – նշել է Լիտվայի ղեկավարը:

Նա հրեական պետությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ միջոցներ Գազայում հումանիտար ճգնաժամը լուծելու համար։

«Անհրաժեշտ է ապահովել բավարար մարդասիրական օգնության մատակաարումը և դրա բաշխումը Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը, հատկապես կանանց և երեխաներին», – ասել է Նաուսեդան։

Իսրայելի նախագահի այցն ուղեկցվում է բողոքի ցույցերով։ Ակտիվիստները պիկետ են անցկացրել Լիտվայի նախագահական պալատի մոտ, իսկ երեկոյան նախատեսված է հանրահավաք:

Տեսանյութեր

Լրահոս