Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի դերասանուհի Լոնի Անդերսոնը

Ամերիկացի դերասանուհի Լոնի Անդերսոնը, որը հայտնի է «Ցինցիննատի ռադիոկայան» կատակերգական սերիալից, մահացել է 79 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով նրա փիար մենեջեր Շերիլ Քեյգանին։

«Անդերսոնը, ով մարմնավորել էր ռադիոկայանի խելացի քարտուղար Ջենիֆեր Մառլոուին, մահացել է կիրակի օրը։ Նա 79 տարեկան էր»,- գրում է պարբերականը։

«Ցինցիննատի ռադիոկայան» սերիալում խաղացած դերը Անդերոսնին բերել է երկու «Էմմի» և երեք «Ոսկե գլոբուս» անվանակարգ։

Անդերսոնը նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ջեյն Մենսֆիլդի պատմությունը»՝ Արնոլդ Շվարցենեգերի հետ, և «Անհավանական Հալքը»։

Պարբերականը հաղորդում է, որ դերասանուհին մահացել է երկարատև, ծանր հիվանդությունից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս