
«Պետական բյուջեից Ջենիֆեր Լոպեսին 6 մլն դոլար տրամադրելը Երևանում ելույթ ունենալու համար հակասահմանադրական է»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պետական բյուջեից Ջենիֆեր Լոպեսին 6 մլն դոլար տրամադրելը Երևանում ելույթ ունենալու համար հակասահմանադրական է. պետությունը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, քանզի դա մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Առավել ևս, որ համերգի տոմսեր էլ են վաճառվում. այն է, գործ ունենք մասնակի տնտեսական հաշվարկի հետ. փողը հիմնականում պատկանում է ամբողջ հասարակությանը, իսկ համերգին մասնակցում են շաաաատ սահմանափակ թվով քաղաքացիներ։ Այս գործով պետք է զբաղվեն դատախազությունը, հակակոռուպցիոն մարմինները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պետք է պատասխան տա, թե ի՞նչ հիմնավորումներով է ընտրել Լոպեսին, իսկ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պիտի հարցաքննվի պետական բյուջեով չնախատեսված ծախսեր կատարելու համար»։