Yandex Go հավելվածն այժմ դարձել է ավելի հարմար՝ քաղաքում տեղաշարժվելու համար։ Այժմ «Տրանսպորտ» ծառայության միջոցով օգտատերերը կարող են իրական ժամանակում հետևել Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի շարժին։ Դա կօգնի ավելի արդյունավետ պլանավորել երթուղիներն ու հաշվարկել տրանսպորտի սպասման ժամանակը։
Հայաստանում արդեն գործում է ընկերության 10-ից ավելի ծառայություն, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչը: 2024 թ․ Yandex Armenia-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 1,1%-ին։ Ծառայությունները եկամտի հնարավորություն են տալիս 120 հազար մարդու, որոնք կազմում են երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10%-ը։
Վերջին 12 ամսվա տվյալներով՝ Yandex Armeniа-ի քաղաքային ծառայությունների օգտատերերի պատվերները կատարել է ավելի քան 120 հազար վարորդ և առաքիչ, ինչը երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10 տոկոսն է: Այս մասին պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը Sevan Startup Summit-ի շրջանակում տեղի ունեցած ռազմավարական սեսիայի ընթացքում։