ՀԷՑ-ը դեռ իրենցով չարած, արդեն քննարկում են այն կառավարման հանձնելու կամ ուրիշին վաճառելու հնարավորությունը։ Հայտնվել են նաև մարդիկ, ովքեր պատրաստ են խաղալ իշխանության խաղը ու մտնել այդ ծանրության տակ՝ հաշվի չառնելով, թե վաղն ինչ է սպասվելու իրենց։
Հայաստանում արդեն գործում է ընկերության 10-ից ավելի ծառայություն, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչը: 2024 թ․ Yandex Armenia-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 1,1%-ին։ Ծառայությունները եկամտի հնարավորություն են տալիս 120 հազար մարդու, որոնք կազմում են երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10%-ը։
Այդ պայմաններում մանր ու միջին բիզնեսի ոլորտում զբաղված 144.2 հազար քաղաքացիների աշխատավարձերի տեսքով ստացվող եկամուտները 6 հազար դրամով նվազել են։ Հիմա թող Նիկոլ Փաշինյանը հաշվի ու ասի՝ այս մարդկանց կյանքը, իր ու իր կառավարության այդքան փառաբանված աշխատանքի արդյունքում, լավացե՞լ է, թե՞ վատացել։
Ինչո՞ւ Տերը չի ազատում աշխարհը գայթակղությունից, ինչպե՞ս խուսափել գայթակղությունից, որտեղի՞ց է գալիս չարը և ե՞րբ է գործում, ովքե՞ր են փոքրիկները, հնարավո՞ր է գայթակղությունից օգուտ քաղել, և ինչո՞ւ Աստծո կողմից ստեղծված մարդկանց մի մասը բարի են ու խոնարհ, իսկ մյուս մասը՝ անօրեն ու մեղավոր: Ի՞նչ է նշանակում, եթե քո աչքը, ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում են, հանիր կամ կտրիր, միայն թե հավիտենական կրակի մեջ չընկնես:
Իշխանությունները չեն նահանջում նախորդ տարվանից հղացած ամառային արճարան-ճաշարանի գաղափարից։ Թերևս ՀՀ հպարտ քաղաքացիների հոգսն իրենց ուսերին առած իշխանավորները չեն ցանկանում ժամանցը կազմակերպելու առիթը բաց թողնել անգամ աշխատավայրում։
«Հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագրով նախատեսված էր նաև մետրոպոլիտենի անցարգելների փոխարինում, որն իրականացնում է Թել-Սել ընկերությունն իր միջոցներով»,- Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունն է պատասխանել մեր գրավոր հարցմանը, որով քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվել էինք, թե ինչքա՞ն է արժեցել Երևանի մետրոյում նոր վճարային համակարգի ներդրումը։
«Բի Էֆ Տրանս» միջազգային բեռնափոխադրող ընկերությունից ասացին, որ խոսքը հիմնականում վերաբերում է Իրանից բերվող բեռներին, իսկ, օրինակ, Ռուսաստանի դեպքում այնտեղից սկսած խստացված հսկողություն է: