Բաժիններ՝

Իտալիան պատրաստ է ճանաչել Պաղեստինի Պետությունը միայն դրա իրական ստեղծումից հետո

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է պաղեստինյան պետությունը ճանաչելու պատրաստակամության մասին, սակայն նշել է, որ հակաարդյունավետ է համարում մինչ դրա ստեղծումը նման քայլի դիմելը։ Նրա խոսքերը վկայակոչում է Jerusalem Post թերթը։

«Ես վճռականորեն աջակցում եմ պաղեստինյան պետությանը, բայց դեմ եմ այն ճանաչելուն` նախքան դրա ստեղծումը»,- լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտարարել է Մելոնին։

Նախօրեին Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ պաղեստինյան պետության ճանաչումը պետք է տեղի ունենա պաղեստինցիների կողմից Իսրայելի ճանաչման հետ միաժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031