Բաժիններ՝

Գազայում սովից և թերսնուցումից մահացածների թիվը գերազանցել է 120-ը

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է վերջին 24 ժամվա ընթացքում սովի և թերսնուցման պատճառով 9 նոր զոհի մասին: Այսպիսով, որ սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 122-ի, որոնց թվում 83-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Գազայի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ իսրայելական բանակի կրակոցներից հուլիսի 25-ի լուսաբացից ի վեր 21 մարդ է զոհվել, որոնցից 4-ը՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ։ Այսպիսով, վերջին 24 ժամում զոհվածների թիվը գերազանցել է 60-ը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ հուլիսի 24-ի երեկոյան պաղեստինցի լրագրող է զոհվել, իսկ նրա կինն ու երեխաները վիրավորվել են Գազայի կենտրոնում գտնվող տեղահանվածների ճամբարին Իսրայելի օդային հարվածի հետևանքով: Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ պատերազմի սկզբից ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 232-ի:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ իրավիճակն անկլավում չափազանց ծանր է։ Գազայի հատվածը տառապում է դեղորայքի և բժշկական պարագաների պակասից։

Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել պատերազմը Գազայում և անհապաղ բացել անցակետերը։ Կազմակերպությունը հայտարարել է, որ հղի կանանց 20%-ը կանգնած է սովի առաջ։Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59 676-ի, վիրավորվել է 143 965 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031