Բաժիններ՝

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են 1 կմ-ից

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Կրակի դեմ պայքարում են ոչ միայն հրշեջները ու պարեկները այլ նաև քաղաքացիները։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս