Բաժիններ՝

Գերմանական աշխարհահռչակ Innervisions նախագծի արտիստ և պրոդյուսեր Trikk-ը հանդես կգա Գառնու հեթանոսական տաճարում

Գերմանական աշխարհահռչակ Innervisions նախագծի դիջեյ և պրոդյուսեր Trikk-ը հանդես կգա Գառնու հեթանոսական տաճարում։

Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 19-ին։ Այդ օրը տաճարում ելույթներով հանդես կգան նաև տաղանդավոր դիջեյներ՝ Հայաստանից և Վրաստանից:

Հիմնական բեմում հանդես կգան Leo aniram b2b Kaí-ը, Trikk (Innervisions)-ը, Annatron-ը։ shadow բեմում հանդես կգան Dav b2b Arik K-ը, Nick Gregory-ն, Kiaro-ն և Dairo-ն։

Իրադարձության նպատակն է էլեկտրոնային երաժշտության միջոցով երիտասարդ զբոսաշրջիկների շրջանում հանրաճանաչ դարձնել հայկական պատմամշակութային հուշարձանները։

Միջոցառումը կազմակերպել են Triangulum Community-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և Մշակույթի զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031