
Լիոնել Մեսին կարող է կարճ ժամանակով վերադառնալ «Բարսելոնա»

Անհավանական և սպասված իրադարձության ականատես կարող են դառնալ «Բարսելոնա»-ի և հատկապես Լիոնել Մեսիի խաղի երկրպագուները։ Կատալոնական ակումբի լեգենդը կարճ ժամանակով կարող է վերադառնալ հարազատ թիմ, որում անցկացրել է լավագույն տարիները։ Իսպանական El Nacional հանդեսը հայտնում է, որ այդ իրադարձությունը կարող է տեղի ունենալ նրա ներկայիս ակումբի՝ «Ինտեր Մայամի»-ի հետ պայմանագրում ներառված հատուկ կետի շնորհիվ։
Այն ուժի մեջ կմտնի, երբ Մեսին նոր պայմանագիր ստորագրի Ֆլորիդայի ակումբի հետ։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, սակայն, լրատվամիջոցի տեղեկություններով, Մեսին այն կերկարաձգի մինչև 2026 թվականի ձմեռվա սկիզբը։ Պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ թիմի խաղացողը կարող է ԱՄՆ առաջնությունում հայտարարված ընդմիջման ընթացքում վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։Ամերիկյան լիգայում ընդմիջում է լինում նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում էլ Մեսին կարող է միանալ «Բարսելոնա»-ին։
Նա հենց կապտանռնագույնների կազմում է ցանկանում անցկացնել հրաժեշտի խաղը։ Матч ТВ-ի աղբյուրները հայտնել են, որ «Բարսելոնա»-ն հատուկ է պատրաստվում Մեսիի հրաժեշտի խաղին, որը նախատեսվում է կազմակերպել «Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցումն ավարտելուց հետո։ նշվում է, որ կատալոնական ակումբն արդեն ստացել է Մեսիի համաձայնությունը։
Լիոնել Մեսին «Բարսելոն»-ում հանդես է եկել 2003-21 թվականներին և 474 գոլ է խփել անցկացրած 520 խաղերում՝ նվաճելով ակումբային ֆուտբոլի բոլոր հնարավոր մրցանակները։