Բաժիններ՝

Արարատի մարզում «Lexus»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

Երեկ՝ հուլիսի 10-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Լուսի Մ.-ն։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հուլիսի 8-ին ավտովթարի հետևանքով տեղափոխվել էր «Արարատ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա հայրը՝ 32-ամյա Էդգար Մ.-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրատվամիջոցը, հուլիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում 32-ամյա Էդգար Մ․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Երասխ Մ2 ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել եկաթե արգելապատնեշին, ապա՝ կամրջի բետոնե հենապատին։

Վթարի հետևանքով վարորդը՝ Էդգար Մ․-ն և նրա դուստրը՝ 3-ամյա Լուսի Մ․-ն, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031