Ճոխ-Ճոխ նշել են Սահմանադրության հոբելյանը՝ նույն Սահմանադրությունը կասկածի տակ դնելով․  35 միլիոն դրամից ավելի՝ տոնական օրվա համար

Սահմանադրական դատարանը շուրջ 35 միլիոն դրամից ավելի ուղղել է Սահմանադրության հոբելյանական 30-ամյակը տոնելուն։

Նույն օրը հաջորդ պայմանագիրը ՍԴ-ն կնքել է հենց «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ գնում կատարելով դարձյալ մեկ անձ ընթացակարգով։ Պայմանագրի գինը կազմել է 2,5 միլիոն դրամ: ՊՈԱԿ-ը գումարի շրջանակում տրամադրել է 1000 նստատեղով դահլիճ և համապատասխան կազմակերպչական ծառայություններ։

«Գայա03»ՍՊԸ-ն իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով հիմնադրվել է 2020 թվականի հոկտեմբերին և արդեն 2021 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանի հետ կնքել իր առաջին պայմանագիրը 1 միլիոն դրամ արժեքով՝ համալսարանին մատակարարելով 1 պրոյեկցիոն էկրան։

Դրանից հետո, էլեկտրոնային գնումների կայքի համաձայն, պատմությունը լռում է այս ՍՊԸ-ի մասին և ահա, հաջորդիվ, հերթական գնումը կատարվում է 2025 թվականի հուլիսին՝ արդեն ներկայացուցչական ծառայությունների  մատուցման համար․ ընկերությունը, պարզվում է, ունիվերսալ մատակարար է։

Կարդացեք նաև

Նույն օրը հաջորդ պայմանագիրը ՍԴ-ն կնքել է հենց «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ գնում կատարելով դարձյալ մեկ անձ ընթացակարգով։ Պայմանագրի գինը կազմել է 2,5 միլիոն դրամ: ՊՈԱԿ-ը գումարի շրջանակում տրամադրել է 1000 նստատեղով դահլիճ և համապատասխան կազմակերպչական ծառայություններ։

ՍԴ-ն մեկ այլ պայմանագրով էլ «Էլյա Ավագյան ԱՁ»-ից ձեռք է բերել 2 միլիոն 91.000 դրամի սուրճի և ֆուրշետի սեղանների ծառայություններ 50 անձի համար։

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում էր Սահմանադրության օրը․  1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:

Սահմանադրության ընդունումից 30 տարի անց մասնագիտական, հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգում են Մայր օրենքի ոտնահարման դրվագների մասին, վերջին օրինակն իշխանությունների միջամտությունն է եկեղեցու կյանքին։

Ի դեպ, Մայր օրենքը թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմն է խոչընդոտ համարում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համատեքստում։ Բաքուն հրաժարվում է ստորագրել համաձայնեցված տեքստը՝ պահանջելով փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ պնդմամբ, թե Սահմանադրության մեջ  հիշատակված Անկախության հռչակագիրը տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին որոշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Բարձր դատարանի որոշումը բազմաթիվ քննադատությունների և իրարամերժ գնահատականների պատճառ դարձավ․ շատ մասնագետներ համոզմունք հայտնեցին, որ ՍԴ-ն փաստացի գաղտագողի չեղարկել է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը։

Իսկ հոբելյանի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը հենց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն Հայաստանում առկա է:

Այդ նույն միջոցառման ընթացքում Վահանգ Խաչատուրյանն էլ նշել էր՝  «Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ։ Այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ»:

Հայաստանի իշխանություններն այժմ նոր Սահմանադրություն են մշակում, բայց վստահեցնում են, թե դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ՝ որովհետև նախկինում ընդունված Սահմանադրությունները «լեգիտիմ չեն»:

Տեսանյութեր

Լրահոս