Բաժիններ՝

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին (ք․ Երևան, Վարդաշեն փ․) պատկանող հանրային սննդի կետում իրականցրած ստուգման արդյունքում արագ արձագանքման բաժնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ խախտումներ (ք․ Երևան, Վարդաշեն փ․)։

Մասնավորապես՝

– սննդի կետի պատերի, առաստաղների, դռների, պատուհանների և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,

– սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները և սարքավորումները չեն գտնվել նորոգ վիճակում,

– ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին,

– սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է խախտումների վերացման համար վերջնաժամկետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031