ՍԱՏՄ-ն այս պահի դրությամբ 7 կազմակերպության թույլատրել է Ռուսաստան արտահանել հայկական ծաղիկներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից՝  ընդգծելով, որ այս պահին 7 կազմակերպության թույլատրվել է արտահանումը:

«Մեր գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հետ համատեղ ակտիվորեն զբաղվում ենq դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով:

Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը:Այս պահին ունենք արդեն 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել է արտահանումը, մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են»,- նշված է ՀՀ ՍԱՏմ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նույն հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031