Օր առաջ պետք է սրանցից ազատվել, այս պահին միակ հնարավոր տարբերակը անվստահություն հայտնելն է, հասարակության լայն կոնսոլիդացիան ապահովելով
««Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար խայտառակ քրեական հետապնդման ենթարկվող 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը տեղափոխվել է Աջափնյակի դատարան (Նազարբեկյան 40)։
Իսկ Ադրբեջանի ցանկության մասով, թե ում ներկայությունն է նրան ձեռնտու միջանցքային տրամաբանության մեջ, փորձագետի դիտարկմամբ, Ադրբեջանին ո’չ ռուսի մասնակցությունն է պետք, ո’չ էլ խոշոր հաշվով Թուրքիայի, չնայած այն, որ Ռուբեն Ռուբինյանն Աբու Դաբիում էր, ուրեմն` Թուրքիայի շահերը ևս հաշվի են առնելու։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկզբից՝ 2022 թվականից մինչ այժմ, զոհվել է ավելի քան 13,500 քաղաքացիական անձ, սակայն առաքելությունը ընդգծում է, որ իրական թվերն ամենայն հավանականությամբ զգալիորեն ավելի բարձր են։
Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Հռոմում Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ կոնֆերանսում։
Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր:
Թուրքիայում սկանդալ է բռնկվել հայտնի երգիծական LeMan ամսագրում հրապարակված ծաղրանկարի պատճառով, որը ավելի քան 30 տարի ծաղրում է կառավարությանը: Նկարը, որը պատկերում է երկու կերպար՝ մորուքավոր տղամարդ՝ թաքիայով (ավանդական մուսուլմանական գլխարկ), որը ներկայացել է որպես Մուհամմադ և գլխարկով տղամարդ՝ Մուսա անունով հասիդական հրեայի, հանգեցրել է ոստիկանության կողմից խմբագրության վրա հարձակման և աշխատակիցների ձերբակալությանը: Այրվող շենքերի և հրթիռների թռիչքի ֆոնին երկու կերպարներն էլ պատկերված են թևերով, գրում է Index on Censorship-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել գործընկերների կոալիցիայի հետ, որը պատրաստ է մասնակցել առաջարկվող խաղաղապահ առաքելությանը, որը «նպատակ ունի կանխել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ապագայում հարձակումը», հայտնում է Sky News.
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ինչպես նշում է Դեմոկրատական կուսակցության խմբակցության փոխնախագահ Սեզաի Թեմելլին, քրդական հարցը և Թուրքիայի ժողովրդավարացումը անբաժանելիորեն կապված են։ «Մենք չենք զարմանա, եթե ինչ-որ մեկը օգտագործի քրդական քարտը իշխանությունը պահելու համար, բայց մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծվի ընտրական հաշվարկներից դուրս», – ասում է նա։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է փոխանցվել անվանի փիլիսոփա, մշակութաբան, գրականագետ և թարգմանիչ Կարեն Սվասյանի գրադարանի և արխիվային հավաքածուի մի մասը։
«Ադրբեջանն ու Թուրքիան անունը կդնեն «Զանգեզուրի միջանցք», Իրանն ու ՌԴ-ն՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, Հայաստանը՝ խաղաղության խաչմերուկ, մյուս միջազգային խաղացողները կողջունեն կողմերի ջանքերը և կքաջալերեն ցավոտ զիջումները»:
Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի բոլոր օդանավակայանների լիարժեք աշխատանքի վերսկսման մասին՝ հունիսին 12-օրյա պատերազմի պատճառով մոտ երկու շաբաթ տևած ժամանակավոր դադարից հետո։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցան Փաշինյան-Ալիև բանակցությունները։ Շուրջ 5 ժամ տևած բանակցությունների ընթացքում Փաշինյանն ու Ալիևը բանակցել են թե՛ ուղիղ՝ առանց պատվիրակությունների, թե՛ պատվիրակությունների մասնակցությամբ, որի արդյունքներով տարածեցին մամուլի հաղորդագրություն։
Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը:
Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմն անցկացրել է երկու ընկերական հանդիպում․ 2:5 հաշվով պարտվել է Կոսովոյին, 2:2 հաշվով էլ ավարտել է Չեռնոգորիայի հետ հանդիպումը։
Նախարարությունում նաև հավելել են, որ «կշարունակվի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդլայնվող շրջանակի շուրջ»:
Կողմերը շարունակում են քայլել բարակ սառույցի վրայով՝ պահելով երկխոսությունը, բայց չանդրադառնալով բովանդակային հաշտեցման հարցերին, համենայն դեպս՝ հաղորդագրության տեքստում:
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։
Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների «դատավարությունը»։
Ամսի 8-ին ԱԺ-ում խուլիգանախումբը հարձակվեց արժանապատիվ և հայրենասեր հայի՝ Արթուր Սարգսյանի վրա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մեկ տարի շարունակ ամենաայլանդակ զրպարտություններով և հարձակումներով փորձել են սասանել մեր պայքարի հաստատակամությունը։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
ՀՖՖ մրցավարական 3 անձնակազմ կսպասարկի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները, որոնք կկայանան այսօր՝ հուլիսի 10-ին:
Կարևորել են անվտանգության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը միտված քայլերը։
Ինչպես գրում են ուկրաինական Telegram–յան ալիքները, 40-ամյա Վորոնիչը, որն աշխատում էր Հատուկ գործողությունների կենտրոնի 16-րդ վարչության 1-ին բաժնում, երկար ժամանակ զբաղվել է «Ռուսաստանում խնդիրներ ստեղծելով»։
Թունելը փլուզվել էր հուլիսի 9-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 20:00-ին:
Հուլիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության յուրացման նախապատրաստում) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն նախապատրաստելը։
Ամեն մեկը՝ դատավոր, դատախազ, իր արածների համար պատասխան է տալու օրենքի շրջանակում. Նորայր Ասատրյան
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորիների Պատրիարքությունը խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված վերջին գործողություններից։