Բաժիններ՝

«Մամա ջան 21» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «Մամա ջան 21» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Սպենդարյան փողոց):

Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:

Մասնավորապես՝

– սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտորեն չեն մաքրվել ու ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից,

– առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031