Եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն. Շահէ Ծ. վրդ. Անանեան

Շահէ Ծ. վրդ. Անանեանը գրում է. «Եթե չես դատապարտում, ուրեմն հովանավորում ես, եթե հովանավորում ես, նշանակում է հանցակից ես, եթե հանցակից ես, նշանակում է մեղավոր ես, եթե մեղավոր ես, նշանակում է պետք է կալանավորվես…

Այս տրամաբանությամբ ենք այսօր կառուցում մեր “առաջադեմ” հասարակությունը: Տափակ, բովանդակազուրկ, ստալինյան տոտալիտարիզմ հիշեցնող ենթադրություններով:

Այսօրվա պայքարը բացառապես հոգու համար է, մարդկային պարզ, ազնիվ ու քրիստոնյա հոգու: Եվ եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն: Կուզեք հավատացեք, կուզեք ոչ, դրանից իրականությունը չի փոխվում: Ինչքան էլ աշխարհաքաղաքական կենտրոնների ու խաղերի հետ կապեն այս ամենը, միևնույն է, եթե այսօր մենք չպաշտպանենք Ճշմարտությունը, ապրելու ենք տոտալիտար հասարակության մեջ` բառիս ամենաուղղակի իմաստով: Ընդ որում, այդ տոտալիտար հասարակության մեջ իշխելու են “երկաթյա” տրամաբանությամբ ղեկավարող թզուկները»:

Տեսանյութեր

Լրահոս