Բաժիններ՝

Չիկագոյի գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով 4 մարդ է զոհվել

ԱՄՆ Չիկագոյի կենտրոնում գտնվող Artis Lounge գիշերային ակումբի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 14-ը վիրավորվել են։

Այս մասին հայտնում է CBS News-ը։Նշվում է, որ անհայտ անձինք կրակ են բացել մեքենայով անցնելիս։

Հրաձգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ դուրս էին գալիս Artis Lounge գիշերային ակումբից ռեփեր Մելլո Բաքզի ալբոմի շնորհանդեսից հետո։

Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում: Կրակոցներ արձակողների ինքնությունը և հնարավոր դրդապատճառները դեռևս չեն բացահայտվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031