Բաժիններ՝

ԱՄՆ-ն վերացրել է միկրոսխեմաների նախագծման ծրագրային ապահովման արտահանման արգելքը Չինաստան. Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերացրել է միկրոսխեմաների նախագծման համար ծրագրային ապահովման՝ դեպի Չինաստան արտահանումների սահմանափակումների մի մասը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ Առևտրի նախարարությունը Գերմանիայի Siemens AG տեխնոլոգիական կոնցեռնին ծանուցել է, որ Չինաստանում գործարարություն վարելու համար այլևս անհրաժեշտ չեն​​ հատուկ պետական լիցենզիաներ: Ընկերությունն արդեն իր չինացի հաճախորդներին է վերադարձրել լիակատար հասանելիությունը ծրագրային ապահովումանը և տեխնոլոգիաներին:

Bloomberg-ը հիշեցնում է, որ արտահանման վերահսկողության այս միջոցները Վաշինգտոնը սահմանել էր մայիսին՝ ի պատասխան Պեկինի կողմից ԱՄՆ-ին կարևորագույն հանքանյութերի մատակարարման սահմանափակումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031